Tert.am-ը գրում է․
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և պաշտպանության նախարար Մարգերիտա Ռոբլեսի հեռախոսները կոտրվել են Pegasus լրտեսող ծրագրի միջոցով։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Ֆելիքս Բոլանյոսը։
«Վարչապետի և պաշտպանության նախարարի բջջային հեռախոսները վարակվել են Pegasus ծրագրային ապահովմամբ, որը գործիք է, որը թույլ է տալիս հասանելիություն ստանալ բջջային հեռախոսների պարունակությանը»,- ասել է նա։
«2021 թվականի մայիսին երկու ապօրինի ներթափանցում է տեղի ունեցել վարչապետի բջջային հեռախոսի մեջ, 2021 թվականի հունիսին՝ մեկ միջամտություն պաշտպանության նախարարի բջջային հեռախոսին: Մենք վստահ ենք, որ սա դրսից հարձակում էր», - ասել է Բոլանյոսը։
Նրա խոսքով, Pegasus ծրագրի անօրինական օգտագործման մասին հաղորդումներ կան «առնվազն 20 երկրներում»: