ԱԺ դարպասները զոդեցին. երեկոյան նիստ է սպասվում


17:31 , 2 մայիս, 2022

ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ի տեսախցիկը քիչ առաջ ֆիքսել է, թե ինչպես են Ազգային ժողովի դարպասները զոդում: Ըստ ամենայնի, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտավախութուն ունի, որ ցուցարարները կարող են հասնել Ազգային ժողով եւ պատրաստվում են վաղվա ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բացի այդ, այսօր երեկոյան Ազգային ժողովի ներսում՝ 334 սենյակում, պետք է տեղի ունենա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը:  Իշխանական պատգամավորները քննարկելու են վաղվա նստաշրջանին առնչվող հարցերը եւ ընդդիմության դեմ գործողություններ կպլանավորեն: