Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ. Ալիև


14:44 , 2 մայիս, 2022

Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆեյի հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։