Էն Սերժը, որին 4 տարի առաջ մերժում էին հիմա ժողովրդի հետ հանգիստ նստած ա, իսկ ժողվարչապետը էնքան մտահոգ ա իր անվտանգության պրոտոկոլով, որ հղի աղջիկ ա սպանում իրա կորտեժը, ինքը սկի չի կանգնում


22:58 , 1 մայիս, 2022
Հետաքրքիր բան ա չէ՞ կյանքը: Էն Սերժը, որին 4 տարի առաջ մերժում էին, դուրսը խորոված էին անում, երբ հրաժարական տվեց, Նոլիկն էլ ասում էր, որ հետայսու Սերժը ժողովրդին փշալարերի ու ճաղերի արանքից է տեսնելու, հիմա ժողովրդի հետ հանգիստ նստած ա, իսկ իրան տենց ապոկալիպտիկ տեսլականներ գուժող ժողվարչապետը էնքան մտահոգ ա իր անվտանգության պրոտոկոլով, որ հղի աղջիկ ա սպանում իրա կորտեժը, ինքը սկի չի կանգնում, իսկ որպեսզի փողոցում հանկարծ չխլեշեն, օրենք ա ընդունել, որով 1.5 միլիոն տուգանք ա սահմանել իրեն խլեշելու համար: