Hraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմադիր ուժերի նախաձեռնած ԱԺ հանրահավաքի ելույթների մասը: Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հետագա գործողությունների պլանը:
«Այս հրապարակն այսուհետ ժողովրդինն է, քիչ անց կտեղադրենք վրաններ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել։ Այսօրվանից սկսած այս հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է»,- հայտնեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ վաղը 08.30-ից սկսած սկսում են զանգվածային անհնազանդության գործողություններ։
Մարդկանց մի մասը հեռացավ հրապարակից, մյուսներն էլ մնացին, որ գիշերեն այստեղ: