Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, մնալու ենք այստեղ, վաղը սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ Իշխան Սաղաթելյանը հայտնեց պլանները


17:41 , 1 մայիս, 2022

Tert.am-ը գրում է.

Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօրվանից Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած իրենք չեն լքելու այդ տարածքը։
«Ասում էիք՝ տուն ենք գանլու, ասում էինք՝ կգա պահը, և կմնանք, այսօր այդ օրն է, մնում ենք, այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է։ Ուրեմն այսօր այստեղ կմնանք, կտեղադրենք վրաններ, իսկ վաղը 8։30–ից սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ դա իշխանազավթում չէ, այլ քաղաքացիների սահմանադրական իրավունք։