Armsport.am-ը գրում է.
Ռալֆ Ռանգնիկը նշանակվել է Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
63-ամյա մասնագետը կշարունակի մարզել «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը և մայիսի վերջին կանցնի միջազգային պարտականությունների կատարմանը, որպեսզի թիմը նախապատրաստի Ազգերի լիգայի խաղերին:
Ռանգնիկի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով, սակայն համաձայնագիրը ավտոմատ կերպով կերկարաձգվի մինչև 2026 թվականը, եթե Ավստրիան անցնի Եվրո-2024: