Մահացել է Տիգրան Սարգսյանի եղբայրը` արտակարգ դեսպան Արմեն Սարգսյանը


13:37 , 29 ապրիլ, 2022

Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկանցնում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է սիրելի եղբայրս, ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանը»,- գրել է Տիգրան Սարգսյանը:

 
Արմեն Սարգսյանը տարբեր տարիների եղել է Հայաստանի հանրապետության դեսպանը Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում Բուլղարիայում: