Ացախը հանձնած Նիկոլը հրաշալի գիտակցում է իր կատարած հանցանքները և գիտի, թե որքան է ազգն իրեն ատում


21:37 , 27 ապրիլ, 2022

Արդարացումներ փնտրելուց փորձեք գտնել պատճառը, թե ինչու հղի կնոջը վրաերթի ենթարկեցիք:
Պատճառը շատ պարզ է. դավաճան իշխանության դավաճան ղեկավարը, Ացախը հանձնած Նիկոլը հրաշալի գիտակցում է իր կատարած հանցանքները և գիտի, թե որքան է ազգն իրեն ատում: Դրա պատճառով է, որ Երևանի կենտրոնում, նեղ փողոցներում տասնյակ մեքենաներով ինքնաթիռի արագությամբ է երթևեկում: Որևէ նորմալ ղեկավար կարիք չունի այդպես փախնելով շրջել սեփական երկրում:
Այս դեպքը չէր լինի, եթե Նիկոլը հեռանար: Եթե վարչապետի աթոռն իր սրբության սրբությունը չլիներ: Եթե մի փոքր արժանապատվություն ունենար ու ազգին ազատեր իր մահաբեր ներկայությունից: