Կարծում եմ՝ կանոնակարգով հաստատ չի կարելի կանգնել. Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի մասին. News.am


16:56 , 27 ապրիլ, 2022

News.am-ը գրում է.

Դա պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, երևի թե, ես չեմ տիրապետում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր ՀովիկԱղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ լրագրողի հարցին:

«Սարսափելի բան է: Այդուհանդերձ, չպետք է ձեռքեր տաքացնել դրա վրա»,- ասաց Աղազարյանը:

Հարցին՝ չի՞ կարծում, որ Փաշինյանը պետք է կանգներ, տեսներ՝ ինչ է պատահել, Աղազարյանը նշեց.

«Չեմ տիրապետում պահպանության ծառայության իրականացման նրբություններին, բայց կարծում եմ՝ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել»: