Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի, փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում քրեադատավարական որոշում կկայացվի․ դատախազ Մուրադյան


16:13 , 27 ապրիլ, 2022

Tert.am-ը գրում է.

Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի, քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերով իրականացվում է նախաքաննություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Արմեն Մուրադյանը։

«Բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում համապատասխան քրեադատավարական որոշում կկայացվի»,- ասաց նա։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կանչվե՞լ է, հարցաքննության, թե ոչ, Մուրադյանը նշեց, որ նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ չի կարող պատասխանել այդ հարցին։

Անդրադառնալով հարցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն կկատարի՞ ՀՀ Գլխավոր դատախազության ցուցումները, Մուրադյանը ասաց․

«Ցուցումներ տալուց հետո քրեադատավարական օրենքով վարույթ իրականացնող քննիչը վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու հնարավորություն ունի։ Ես չեմ կարող կանխատեսել՝ վերջինս իր այդ լիազորությունից օգտվելու է, թե ոչ»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: