Երիտասարդներն «ադրբեջանական անցակետ» են տեղադրել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ու փակել փողոցը


14:29 , 27 ապրիլ, 2022

Tert.am-ը գրում է.

ՀՅԴ երիտասարդները մի խումբ ընդդիմադիր քաղաքացիների հետ միասին «ադրբեջանական անցակետ» էին տեղադրել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ու փակել այն։

Նրանք հայտարարեցին, որ հակառակորդը Սյունիքի մարզում նոր հենակետեր է տեղադրել։

«Եթե դուրս չգաք պայքարի, վաղը չէ մյուս օրը ադրբեջանական հենակետեր են տեղադրելու Երևանի կենտրոնում, և ձեր տնից դուրս գալուց մաքսատուրք եք վճարելու»,- ասացին նրանք՝ հորդորելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: