Բրյուսովի անվան համալսարանի բակում ընդդիմադիր ակտիվիստները տեղադրեցին Արցախի դրոշը, ապա՝ կարմիր ծուխ բաց թողեցին. կան բերման ենթարկվածներ


13:09 , 27 ապրիլ, 2022

Tert.am-ը գրում է.

Ընդդիմադիր երիտասարդները շարունակում են դրոշներով իրազեկման ակցիան երևանյան բուհերում։ Քիչ առաջ ակտիվիստները մտան Բրյուսովի անվան պետական համալսարան և «Ուսանո՛ղ զաթնի՛ր» կոչերով հորդորեցին ուսանողներին միանալ իրենց պայքարին։

Երիտասարդները հայտարարեցին, որ Արցախի դրոշը տեղադրում են համալսարանի բակում՝ ի նշան նրա, որ հայ երիտասարդը համաձայն չէ Արցախը Ադրբեջանին հանձնելու դիրքորոշմանը։ Համալսարանի բակում Արցախի դրոշը տեղադրելուց հետո նրանք կարմիր ծուխ բաց թողեցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: