Լարված իրավիճակ Թումանյան փողոցում. երիտասարդները փորձում են փակել փողոցը


12:35 , 27 ապրիլ, 2022
Armeniasputnik.am-ը գրում է.
Ոստիկանները տղաներին բերման են ենթարկում, աղջիկներին` հեռացնում ճանապարհից։
Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում իրազեկման ակցիա իրականացնող երիտասարդներից ոմանց։
Նշենք, որ ուսանողները քիչ առաջ մտան Բրյուսովի անվան պետական համալսարան ` «Պայքար» վանկարկելով, որից հետո երիտասարդներից որոշները նստել Թումանյան փողոցում` փակելով ճանապարհը։ Ոստիկանները, սակայն, սկսեցին բերման ենթարկել նրանց` փորձելով բացել ճանապարհը։
Նրանք տղաներին բերման ենթարկեցին, իսկ աղջիկներին հեռացրին ճանապարհից։
Ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի ոստիկանության Էրեբունի բաժին. նրանց ընկերները հիմա այնտեղ են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: