Արդյո՞ք ԶՈՒ հետախուզության վարչության պետի թափուր հաստիքը և ԳՇ պետ չլինելու հանգամանքը չի նպաստում գործակալական ցանցի հետագա զարգացման գործընթացին


14:18 , 25 ապրիլ, 2022
Ես մնում եմ էն կարծիքին, որ երբ ԱԱԾ- ին կառավարության նիստում հանձնարարում են գազալցակայաններում ՀԴՄ ստուգել, ինչ-որ անհասկանալի սատանաներ փնտրել եւ այդ տրամաբանության մեջ այլ գործողություններ իրականացնել, ապա հավանականությունը, որ թշնամու գործակալական ցանցը էլ ավելի կխորացնի իր արմատները ՀՀ ԶՈՒ- ում ` չափազանց մեծանում է։
Դավաճանները միշտ եղել են, կան ու լինելու են, եւ նրանք պետք է արժանանան ամենախիստ պատժին`դրանում երկրորդ կարծիք չկա, սակայն կարեւոր է վերլուծել եւ հասկանալ, թե այդ ի՞նչ բարենպաստ պայմաններ են ստեղծվել եւ ովքեր են այդ ամենի թիվ մեկ պատասխանատուները եւ թիվ մեկ մեղավորները, որ թշնամու գործակալական ցանցը կարողացել է այսաստիճան մխրճվել է մեր երկրի անվտանգային համակարգ։
Արդյո՞ք այդ ամենին չի նպաստել վերջին տարիների ընթացում 4-5 անգամ ԱԱԾ տնօրենի փոփոխությունը։
Արդյո՞ք ԶՈՒ հետախուզության վարչության պետի թափուր հաստիքը, եւ ԳՇ պետ չլինելու հանգամանքը չի նպաստում գործակալական ցանցի հետագա զարգացման գործընթացին։
Տրամաբանական դատողությունների շարքը թողնում եմ Ձեզ...