Ադրբեջանը հայ զինծառայող է գերեվարել. հայտնի է անունը


20:14 , 24 ապրիլ, 2022

Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողի է ձերբակալել։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաև ձերբակալված  զինծառայողի անունը, նա ՀՀ ԶՈւ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովն է։

Հայկական կողմն այս տեղեկատվությունը առայժմ պաշտոնապես չի հերքել և չի հաստատել։