Հայաստանում Գերմանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


18:16 , 24 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915 թվականի Ցեղասպանության զոհերին: Հիշատակի պաշտոնական կառավարական արարողության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- նշված է հաղորդագրության մեջ: