Հայերի վիշտն արժանի է մեր հարգանքին և ուշադրությանը. հոլանդացի քաղաքական գործիչ


17:41 , 24 ապրիլ, 2022

Lurer.com-ը գրում է.

Նիդերլանդների Առողջապահության, բարեկեցության և սպորտի պետքարտուղար Մարտեն ֆան Օյեն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։

«Կառավարության անունից այսօր Երևանում էի տարեկան ոգեկոչմանը։ 1915-ի սարսափելի իրադարձությունները դեռևս իրենց հետքն են թողնում հայ անհատների, ընտանիքների և հասարակության վրա։ Ուստի հայերի վիշտն արժանի է մեր հարգանքին և ուշադրությանը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Օյեն։