Հայկական կողմից դիվերսիոն գործողությունների փորձ չի եղել․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանին


14:11 , 24 ապրիլ, 2022
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկությունները։ Նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է․«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»: