Համաշխարհային բանկը 4,8 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային. Զելենսկի


00:41 , 23 ապրիլ, 2022

ArmLur.am-ը գրում է.

Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Համաշխարհային բանկը 4,8 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային երկրի վերականգնման համար:

«Երեկ նախարարական կլոր սեղանի ժամանակ դիմել Է Համաշխարհային բանկին: Արդյունքը՝ 4,8 միլիարդ դոլար Ուկրաինայի վերականգնման համար: Շնորհակալ եմ այն բանի համար, որ մեզ լսում են եւ աջակցում: Այդպիսի օգնությամբ մենք կկարողանանք արագորեն վերականգնել պետությունը»,-գրել Է նա Instagram-ի իր Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: