Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Ռազմիկ Ամյանը և Կամո Սեյրանյանը Դուբայում հարսանիքի են մասնակցել․ Սոնան է գողացել հարսի կոշիկը (Photo)


11:41 , 22 ապրիլ, 2022

Tert.amLife-ը գրում է

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, երգիչներ Ռազմիկ Ամյանը, Գարիկ Պապոյանը և դուդուկահար Կամո Սեյրանյանը Դուբայում մասնակցել են հարսանեկան արարողության: Նրանք Ինստագրամյան իրենց էջերում ներկայացրել են հարսանեկան արարողությունը, որը եղել է Դուբայում, բայց հայկական ավանդական հարսանիքի ձևաչափով: 

Սոնան ինստագրամյան սթորի բաժնում ցույց է տվել, թե ինչպես է գողանում հարսի կոշիկը, լուսանկարներ հրապարակել հարսի և հյուրերի հետ: Հարսանեկան արարողության ժամանակ Գարիկն ու Սոնան ներկայացել են համատեղ ելույթներով և կատարել իրենց երգացանկից մի քանի երգեր: Հարսանիքին նաև ներկա է եղել Սոնայի ամուսինը՝ Էմիլը:

Ռազմիկ Ամյանը կենդանի կատարումներ է հնչեցրել հարսանեկան արարողության ժամանակ՝ երգելով «Չունի աշխարհը քեզ նման», «Իմ ամենասիրուն», «Արցախի հորովել»-ը:

Նշենք նաև, որ այս նույն անձնակազմը առավոտյան մեկնել է Մոսկվա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: