Թրյուդոն անվտանգության նկատառումներով մանրամասներ չի ներկայացրել Ուկրաինային հրետանու մատակարարումից


23:22 , 20 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «անվտանգության նկատառումներից ելնելով» հրաժարվել է բացահայտել Ուկրաինային ծանր զրահատեխնիկա մատակարարելու մանրամասները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թրյուդոն լրագրողներին խոստացել է, որ մատակարարման մանրամասներն առաջիկայում կհրապարակվեն: Նա նաև հրաժարվել է մեկնաբանել, թե նման մատակարարումներն ինչպես կարող են անդրադառնալ կանադական բանակի մարտունակության վրա:

Ապրիլի 19-ին Թրյուդոն հայտարարել էր, որ Օտտավան մտադիր է Ուկրաինա ուղարկել մեծ տրամաչափի հրետանի: Մարտի սկբին նա տեղեկացրել էր, որ Կանադան Ուկրաինային մոտ 38.8 մլն ԱՄՆ դոլարի հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի: