Ռուսաստանն ու Հայաստանն իրենց տարածքները չեն տրամադրի երրորդ երկրներին՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար


23:22 , 19 ապրիլ, 2022

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը չեն տրամադրի իրենց տարածքները երրորդ երկրներին՝  կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար, նշված է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարությունում։

«Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրագործման կարևորությունը, այդ թվում՝ 2021 թվականի մայիսի 6-ի կենսաբանական անվտանգության ապահովման փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Հաստատվել է, որ երկու երկրների տարածքները չեն տրամադրվի երրորդ երկրներին՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար»,- նշված է հայտարարությունում։