Զելենսկին Ռադային առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը մինչև մայիսի 25-ը


20:52 , 19 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկրում ռազմական դրությունը երկարաձգել ևս 30 օրով։ Օրինագիծը ապրիլի 19-ին գրանցվել է Գերագույն Ռադայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով խորհրդարանի կայքի հայտարարությանը։

Զելենսկին առաջարկում է «Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացնել 2022 թվականի ապրիլի 25-ից՝ 30 օրով»։