Ուկրաինան մոտ 1 միլիարդ դոլարի բարեգործական օգնություն է ստացել


20:59 , 16 ապրիլ, 2022

Lurer.com-ը գրում է.

Աշխարհի քաղաքացիներից և կորպորացիաներից Ուկրաինայի համար ստացված բարեգործական օգնության չափը հասել է գրեթե 924 միլիոն դոլարի, և միջոցները շարունակում են հոսել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, փոխանցում է «Корпореспондент»-ը։

«Միջոցները հիմնականում գնում են ՄԱԿ-ի կառույցների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների հաշիվներին։ Եվ նրանք իրենց հերթին դրանք ուղարկում են` օգնելու մեր փախստականներին տարբեր երկրներում»,- ասել է Նախագահի աշխատակազմի ղեկավար, հումանիտար և սոցիալական հարցերի համակարգող շտաբի ղեկավար Անդրեյ Երմակը։

Միջոցների մեծ մասը ստացվել է բարերարներից` Մեծ Բրիտանիայից (47%), Նիդեռլանդներից (գրեթե 18%), Չեխիայից (11%) և ԱՄՆ-ից (գրեթե 8%):

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլիա Սոկոլովսկայան նշել է, որ 50 օրվա ընթացքում Ուկրաինա է ներմուծվել 270 հազար տոննա մարդասիրական օգնություն։ Սննդամթերքը գնվել է ուկրաինացի արտադրողներից, և սննդի փաթեթներ են պատրաստվել գրեթե 12 միլիոն ուկրաինացիների համար։