ՊՍԺ-ի ղեկավարությունը ևս մեկ առաջարկ է արել Զիդանին


19:40 , 16 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ն ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել  Զինեդին Զիդանին, գրում է Le Parisien-ը։

Հաղորդվում է, որ մասնագետն արդեն հանդիպել է փարիզեցիների ղեկավարների հետ և առաջարկ ստացել նրանցից։

Զիդանը կնախընտրեր գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, սակայն որոշել է դիտարկել ՊՍԺ-ում աշխատանքի հնարավորությունը։