Ռուսական փակ շինարարություններում Բելառուսի մասնակցության բոլոր արգելքները հանվել են. Լուկաշենկո


17:19 , 16 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ բելառուս մասնագետներին թույլ տալու մասնակցել «Վոստոչնիյ» կոսմոդրոմի շինարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Բելտա»-ն:

«Մեր հարաբերություններում նոր էջ է բացվել: Ռուսական փակ շինարարություններում Բելառուսի մասնակցության բոլոր արգելքները հանվել են: Կոսմոդրոմը գաղտնի, փակ շինարարություն է»,- նշել է Լուկաշենկոն: