«Հրապարակ». Երբ կտրվի իշխանության դեմ փողոցային պայքարի մեկնարկը


09:59 , 16 ապրիլ, 2022
ԱԺ ընդդիմությունը խոստանում է, որ գալիք շաբաթ կտան իշխանության դեմ փողոցային պայքարի մեկնարկը։ Քննարկում են Երեւանում եւ մարզերում անհնազանդության ակցիաներ անելու՝ դասադուլ, գործադուլ առաջարկելու հարցը։ Որոշել են համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք մտահոգված են Հայաստանի ու Արցախի ճակատագրով։ Նախօրեին խորհրդարանում երկու խմբակցության ղեկավարները քննարկել են իրենց անելիքները, տեսակետ է հնչել, որ հենց այս շաբաթ-կիրակի սկսել գործողությունները, սակայն քանի որ Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատկի տոնը, որոշել են ակցիաները մի քանի օրով հետաձգել։