Ինտերի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից


00:19 , 16 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

Միլանի «Ինտերի» եզրային պաշտպան Ռոբին Գոսենսը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղալ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գոսենսը երկար ժամանակ է վերականգնվել վնասվածքից։ Գերմանացին վնասված էր ստացել ազդրի մկանային հատվածում:

Ինտերի մարզաշապիկով Ռոբին Գոսենսն անցկացրել է վեց հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։