Եթե նիկոլի համար միջազգային հանրությունը թուրքն ու ադրբեջանցին են, ուրեմն ոչ թե ուզում են նշաձող իջեցնենք, այլ կպահանջեն կոտրել մեր բոլոր նշաձողերը


19:31 , 13 ապրիլ, 2022

Միջազգային հանրությունն ասում է, թե նշաձող պիտի իջեցնենք։ Սա նիկոլի այսօրվա արված արտահայտություններից մեկն է։
Եթե նիկոլի համար միջազգային հանրությունը թուրքն ու ադրբեջանցին են, ուրեմն ոչ թե ուզում են նշաձող իջեցնենք, այլ կպահանջեն կոտրել մեր բոլոր նշաձողերը։
Իսկ եթե միջազգային հանրություն ասելով ի նկատի է առնում իրական հասցեատերերին ի դեմս ԵԱՀԿ ՄԽ-ի, ապա ստորաբար ստում ես։ Միջազգային հանրությունը փակ դռների ետևում ալիևին ստիպում էր անկախություն ճանաչել, ոչ թե ինչ-որ բաներ իջեցնել։