Կարող է լինել նաև նոր պատերազմ, նոր զոհեր, նոր ավելի վատ իրավիճակ, եթե շարունակվի թշնամու իշխանությունը


18:47 , 13 ապրիլ, 2022

Պատերազմ չկար, ոչ ոք չէր զոհվել և չէր զոհվելու, ունեիք սկզբունքորեն այլ իրավիճակ, քանի տեղի չէր ունեցել այս աղետը, այն ողբերգությունը, երբ հայ ժողովրդին ղեկավարելու հնարավորություն ստացավ հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Կարող է լինել նաև նոր պատերազմ, նոր զոհեր, նոր ավելի վատ իրավիճակ, եթե շարունակվի թշնամու իշխանությունը և ամեն օրվա կործանարար, մահաբեր արշավը։
Նա մեր պետությանը խաղաղությունից տարավ պատերազմի, պատերազմից` պարտության։ Հիմա սկսել է պարտությունից կործանման տանելու ընթացքը։ Սրան պետք է կանգնեցնել։ Յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը, յուրաքանչյուր րոպեն անդառնալի է, մահաբեր և կործանարար։
May be an image of 1 person and text