Մանչեսթեր Սիթին միշտ նույն կերպ է խաղում․ Սիմեոնե


18:52 , 13 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատրաստ է «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը։

«Մանչեսթեր Սիթին» միշտ նույն կերպ է խաղում՝ անկախ մրցակցից։ Նրանք ունեն կայացած փիլիսոփայություն, որն ընդունվում և ողջունվում է երկրպագուների կողմից:

Նրանք ունեն հիանալի խաղացողներ և հիանալի մարզիչ։ Մեզ համար մեծ դեր կխաղա ճնշումը, արագ անցումները պաշտպանությունից հարձակման և հակառակը, և մնացած ամեն ինչ, ինչ մեզ հաջողվում է անել»,- մեջբերում է մասնագետին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Այս երկու թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ անգլիական ակումբի։ Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ 23։00-ին։