Դու աշխարհում անմիջապես դադարեցրիր բոլոր կորոնավիրուսները. Լուկաշենկոն` Պուտինին


20:24 , 13 ապրիլ, 2022

Auroranews.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ նա «կանգնեցրել է աշխարհի բոլոր կորոնավիրուսները»։  
 

«Լսի՛ր, դու կեցցե՛ս, դու անմիջապես աշխարհում դադարեցրիր բոլոր կորոնավիրուսները, բոլորն առողջացան», - ասել է Լուկաշենկոն լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Նա նշեց, որ նոր շտամների հայտնաբերման մեջ ներգրավված շատ մասնագետներ արագ հարստացել են: Լուկաշենկոն հավելել է, որ աշխարհն այժմ վերաբաշխվում է։ 
 

«Ի՞նչ դեր է խաղացել համաճարակը դրանում, ես դեռ չգիտեմ, բայց ես հակված եմ նրան, որ դա մեծ դեր է խաղացել»,- ասել է Բելառուսի նախագահը:

«Բելառուսում ամեն բան շատ լավ է: Մենք շուտով կկարգավորենք կորոնավիրուսը և կգնահատենք դրա դրական և բացասական կողմերը: Չեմ ուզում ասել, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, բայց ամբողջ ժամանակահատվածում եղել է մոտ 8000 մահացության դեպք»,- ասել է Լուկաշենկոն: