Ամասիայի տարածաշրջանում բուք է, 6 մարզերում ձյուն է տեղում


17:51 , 13 ապրիլ, 2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ժամը 16։20-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: