Ղարաբաղը Ռուսաստան է․ ճշմարտությունը հաղթում է ստին. Մարգարիտա Սիմոնյան


22:35 , 12 ապրիլ, 2022

Hraparak.am-ը գրում է.

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր սոցկայքային էջում հրապարակել է լուսանկար, որտեղ Արցախի դրոշն է, սակայն այն տարբերությամբ, որ կարմիր կապույտ դեղին գույների փոխարեն ռուսական դրոշի սպիտակ կապույտ կարմիր գույներն են։

Նա լուսանկարին կից գրել է «Հայկական սոցկայքերում ահա այսպիսի լուսանկար է տարածվում։ Իմաստը, որ Ղարաբաղն Ռուսաստան է։ Այս աշխարհում ամենալավն այն է, որ ճշմարտությունը մշտապես հաղթում է ստին։ երբեմն շատ ուշ, բայց ամեն դեպքում հաղթում է»։