Մինսկի խումբն այս պահին այլընտրանք չունի. այն սառեցվել է, ոչ թե վերացել․ Դավիթ Բաբայան


22:16 , 11 ապրիլ, 2022

Armeniasputnik.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ հարթակն է, և որպեսզի այլընտրանքներ լինեն, պետք է գոյություն ունենան բոլորի համար ընդունելի հարթակներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Վաղաժամ է ասել` ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչ ճակատագիր կունենա Մինսկի խումբը, սակայն ինչքան տեսնում ենք` դեռևս այդ ձևաչափից չեն հրաժարվել։ Այո, նշվեց, որ Մինսկի խմբի գործունեությունը սառեցվում է, սակայն չեմ կարծում, որ արդեն իսկ ձևաչափը վերացել է կամ լուծարվում է, քանի որ գործընթացը պետք է այլ ընթացակարգով իրականանա, եթե նման ցանկություն առաջանա համանախագահ երկրների մոտ»,–ասաց Բաբայանը։