Armsport.am-ը գրում է․
Դուբայում կայացել է սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: Մասնակիցների թվում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ:
Երիտասարդ խոցասուսերակիրների մրցաշարի խմբային փուլում Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը, 208 մրցակիցների պայքարում, տարան երեքական հաղթանակ և անցան հաջորդ փուլ: Այստեղ նրանք անհաջողության մատնվեցին և 64 հաջողակաների խումբ չմտան: Աշոտ Խալաթյանը, նույն ՝ խոցասուսեր մրցաձևում իր ուժերը փորձեց նաև պատանիների մրցումներում, որտեղ մեկ հաղթանակ տարավ և դուրս մնաց պայքարից:
Իրենց հաշվին ընդամենը մեկական հաղթանակ գրանցեցին նաև երիտասարդ ճկասուսերակիրներ Համլետ Մխոյանը և Գրիգոր Պապոյանը:
Նույն զենքաձևի խմբային փուլում տպավորիչ երկու հաղթանակ տոնեց Աիդա Ալոյանը և իր համար տեղ ապահովեց 128 մասնակիցների շարքում:
Մեր պատվիրակներից միայն պատանի ճկասուսերակիր Արսեն Դադայանը անկարող եղավ ճաշակել հաղթանակի քաղցրությունը, քանզի նա տանուլ տվեց առաջին իսկ մրցակցին: