Պայթուցիկ սարքի ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. զանգահարողն ասել է, որ սարքը ինքնաթիռում է տեղադրված


23:15 , 8 ապրիլ, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ հերթական ահազանգն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան թռիչքը սպասարկող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել, պայթուցիկ սարք է տեղադրված։ 

Ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներ, սակրավորներ: Պատրաստվում են տարածքը զննել, իսկ ուղևորները անվտանգ դուրս են եկել, ուղեբեռները ստացել են, ինքնաթիռն էլ տեղափոխվել է անվտանգ տարածք:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը: