ՊՍԺ–ն ցանկանում է թիմ հրավիրել Զիդանին, որպեսզի թիմում պահի Մբապպեին


21:58 , 8 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

Զինեդին Զիդանը շարունակում է մնալ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում՝ որպես գլխավոր մարզչի   հավակնորդ։ Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։

Աղբյուրը նշում է, որ 49-ամյա մասնագետի նշանակումը կարող է օգնել Կիլիան Մբապեին պահել ակումբում։ Հարձակվողը, անշուշտ, կօգտվի փորձառու մարզչի ղեկավարությամբ աշխատելու հնարավորությունից:

23-ամյա Կիլիան Մբապեն կարող է հեռանալ ակումբից այս ամառ։ Ֆուտբոլիստը դեռ նոր պայմանագիր չի կնքել ՊՍԺ-ի հետ։