Ինքնասպանություն՝ Երևանում․ 26-ամյա տղամարդն իրեն Կիևյան կամրջից ցած է նետել


19:26 , 8 ապրիլ, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:

Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում:

Նախապատրաստվում են նյութեր:

Մինչ կսպասեին դատաբժշկի ժամանմանը, օպերատիվ տեղեկութուններով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն էր:  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: