Դեսպան Թրեյսին փաստել է ԱՄՆ աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին


16:55 , 8 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանն ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ ՀՀ կառավարության հետ գործակցելու ԱՄՆ հանձնառությունը։

Դեսպանը նաև վերահաստատել է վերջին սադրիչ գործողությունների հետ կապված մտահոգությունները և փաստել ԱՄՆ աջակցությունը բանակցություններին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, տևական կարգավորմանը։