Կրակոցներ Թել Ավիվի կենտրոնում. կան վիրավորներ


00:16 , 8 ապրիլ, 2022

Lurer.com-ը գրում է.

Իսրայելական Թել Ավիվում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է վիրավորվել։ Ըստ ռադիո Kan-ի՝ տուժածներից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում Դիզենգոֆի փողոցում։ Ըստ ականատեսների՝ կրակոցներն իրականացվել են մի քանի կետերից։ Նշվում է, որ այս պահին կրակողին բերման ենթարկել դեռևս չի հաջողվել: Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է դուրս չգալ տներից։