Մարիուպոլում կորած 11-ամյա տղան գտել է ընտանիքին․ հուզիչ տեսանյութ


19:23 , 7 ապրիլ, 2022
Lurer.com-ը գրում է.
Մարիուպոլում կորած 11-ամյա Սաշան, ռուս լրագրողների օգնությամբ, գտել է ընտանիքին։
 
Այդ մասին հուզիչ տեսանյութը հրապարակել է UralLIVE-ի թղթակից Անդրեյ Գուսելնիկովը, ով օրեր առաջ հանդիպել է երեխային ու իմացել նրա պատմությունը։ Սաշայի հայրը ավելի ուշ լրագրողին պատմել է, որ տղան տատիկի հետ ապրել է առանձնատանը, երբ քաղաքում կռիվ է սկսվել, ընտանիքի անդամները գնացել են նրանց փնտրելու, բայց չեն գտել։