Բայդենն իրեն անվանել է «Բարաք Օբամայի փոխնախագահ» և «Ջո Բայդենի ամուսին»


00:44 , 6 ապրիլ, 2022

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Բարաք Օբամային հրավիրել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների։

Ողջույնի խոսքի ժամանակ նա հանկարծ իրեն ներկայացրել է որպես Օբամայի փոխնախագահ և բավականին տարօրինակ հայտարարություն արել.

«Շատ շնորհակալ եմ, նստե՛ք։ Իմ անունը Ջո Բայդեն է և ես Բարաք Օբամայի փոխնախագահն եմ։ Եվ ես նաև Ջո Բայդենի ամուսինն եմ»,- ասել է նա: