Սառեցրել են ռուսներին պատկանող 10 միավոր անշարժ գույք


09:55 , 4 ապրիլ, 2022

Hraparak.am-ը գրում է․

Շվեյցարիան սառեցրել է ռուսներին պատկանող 10 միավոր անշարժ գույք։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը վկայակոչելով այդ երկրի Էկոնոմիկայի պետքարտուղարության ներկայացուցիչ Մայենֆիշի հրապարակած տվյալները։ Դրանք եղել են հիմնականում բնակարաններ եւ բնակելի տներ։

Սառեցումը ենթադրում է, որ սանկցիայի կիրառման ժամանակահատվածում այդ 10 միավոր անշարժ գույքի սեփականատերերը չեն կարողանա վաճառել կամ վարձակալության հանձնել դրանք։