Ըմբշամարտի ԵԱ․ Ռուդիկ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր


00:35 , 3 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

55կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նրա մրցակիցը Մոլդովայի ներկայացուցիչ Դենիս Ֆլորին Միհան էր, որին մեր ըմբիշը հաղթեց 9-1 հաշվով։

Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվելուց հետո 6-5 հաշվով հաղթել էր Ուրկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանին ու հասել կիսաեզրափակիչ։