Մալխաս Ամոյանի հաղթական գոտեմարտի ավարտին պարտված թուրք մարզիկն արտասվել է


23:52 , 2 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։

77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ էր տարել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ: