Քարագլուխն ու Խրամորթը պաշտպանող կամավորականները՝ ֆոտոշարքով


18:41 , 1 ապրիլ, 2022

Artsakhpress.am-ը գրում է․

Artsakhpress.am-ը լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով Արցախի Հանրապետության Խրամորթ համայնքի և Քարագլուխ բարձունքի պաշտպանության համար մարտական հերթապահություն իրականացնող կամավորականներին։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր․ որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: «Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր»,-ասել է նա: 

Ֆոտոշարքն ամբողջությամբ կարող եք տեսնել սկզբնաղբյուրում։


Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի