Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ բելառուսա-ռուսական հարաբերությունները


16:13 , 1 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է.

Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Մինսկի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություների վիճակը եւ զարգացման հեռանկարները: Զրույցի առանձին թեմա Է դարձել Ուկրաինայի շուրջ իրադրությունը»,- հայտնել Է ԲելՏԱ գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ զրույցի ընթացքում ղեկավարները արծարածել են նաեւ փոխգործակցության այլ հարցեր: Նախագահները նաեւ միմյանց շնորհավորել են գալիք տոնի՝ Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդների միավորման օրվա առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: