Վրաստանը հավանություն է տվել Ուկրաինային աջակցող բոլոր բանաձեւերին․ Վրաստանի նախագահ


12:13 , 1 ապրիլ, 2022
Վրաստանը միացել է բոլոր միջազգային ֆինանսական սանկցիաներին, որոնք սահմանված են ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինայի պատերազմի հետեւանքով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ CNN-ի հետ զրույցում։ Նա նաեւ ասել է, որ Վրաստանը հավանություն է տվել Ուկրաինային աջակցող բոլոր միջազգային բանաձեւերին։

Նախագահ Զուրաբիշվիլին նկատել է, որ այն, որ Վրաստանը միացել է հակառուսական սանկցիաներին, որոնք սահմանվել են Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով, արդեն նկատելիորեն իրենց զգացնել են տալիս վրացական ֆինանսական համակարգում։